News

Հոբելյանական համաժողով-միջոցառում

Educational 2014-12-08

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ բուհում տեղի ունեցած համալսարանի գիտամանկավարժական աշխատողների և ուսանողների ընդհանուր համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ բուհը ՀՀ կրթական տարածքի առաջատար օղակներից մեկն է:

«Ներկայումս համալսարանը թևակոխում է բուհի զարգացման նոր փուլ` փորձարարական, հետազոտական բուհի կարգավիճակ ձեռք բերելու դժվարին գործընթաց:

Հուսով եմ, որ բուհը կհանդիսանա  հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման այցեքարտը: Այդ համատեքստում ցանկալի կլիներ, որ երկու երկրների կառավարությունները մեծացնեն բուհին հատկացվող ներդրումները: 
 
Վերջին տարիներին ռուսական կողմը, վերարժևորելով բուհի դերը, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է անում  բուհի զարգացման գործում: Իր ներդրումը կավելացնի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: 
 
Կրթությունն առաքելություն ունի ոչ միայն աշխատաշուկայի կադրային խնդրի լուծման, այլ նաև երկարաժամկետ ինտեգրացիոն նախագծերի հիման վրա միջմշակութային հաղորդակցության կայացման հարցում: 
 
Բացի այդ, ևս մեկ լավ նորություն. այս տարվանից բուհը հնարավորություն է ստացել իրականացնել նաև հայալեզու կրթական ծրագրեր»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով նաև բուհի կարևորությունը եվրասիական տնտեսական միության ընդհանուր կրթական տարածքի համատեքստում:
  
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում նշել է, որ բուհի 15-ամյակը յուրահատուկ տոն է և ամփոփում` ուսումնական հաստատության նվաճումներն արձանագրելու և ապագա ծրագրերը նախանշելու տեսանկյունից:
 
Հոբելյանի կապակցությամբ համալսարանի գիտամանկավարժական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.