News

Բաց դաս հայոց պատմությունից

Educational 2014-12-05

Վերջերս Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի VII դասարանում անցկացվեց «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի ստեղծումը» թեմայով բաց դաս հայոց պատություն առարկայից: Երիտասարդ և խոստումնալից ուսուցչուհի Լիլիթ Հակոբյանը ուսուցման և դաստիարակության գործընթացում ցանկալի արդյունավետություն է ապահովում ստեղծագործական պրպտումներով ուղեկցվող դասավանդմամբ:

Աշակերտները հրաշալի ներկայացրեցին 405թ.-ի դարակազմիկ իրադարձությունը՝ օգտագործելով աղբյուրագիտական արժանահավատ իրադարձություններ:

Ուսուցչուհին աշակերտների մեջ սերմանեց հայոց գրերի գյուտի ստեղծման կարևորության գիտակցումը, կարևորեց այդ խոշոր իրադարձության տեղն ու դերը V դարի և ընդհանրապես հայ մշակույթի զարգացման գործում:
 
Գրերի գյուտի հետ Լ. Հակոբյանը զուգակցեց նաև մանկավարժական գործի, թարգմանչական արվեստի զարգացման իրողությունները:
 
Աշակերտների մեջ ձևավորվեցին տեսակետներն ու մտքերը հաստակ արտահայտելու, իրավիճակը վերլուծելու կարողություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.