News

Անց է կացվել «Փշուրն էլ հաց է» խորագրով բաց դաս

Educational 2014-12-05

Օրերս Բյուրեղավանի հիմնական դպրոցի III «բ» դասարանում մայրենիի ինքնուրույն ընթերցանության ժամին տեղի ունեցավ «Փշուրն էլ հաց է» խորագրով բաց դաս: Աշակերտները դպրոցի տնօրեն Մերի Սարգսյանին, փոխտնօրեն Թեհմինե Հայրապետյանին, մեթոդմիավորման նախագահ Գոհար Մաղաքյանին և վեց դասվարների դիմավորեցին աղուհացով:

Դասվար Սվետա Եղյանը  ջանք ու եռանդ չէր  խնայել  դասարանը թեմային  համահունչ  կահավորելու  համար: Ազգային զարդանախշերով ձևավորված սփռոցին դրված  էին ազգային հացերը, հացի տեսակները, հացազգի բույսեր, հացաբուլկեղենի և մակարոնեղենի տեսակներ:

Գրատախտակն ու պատերը  կահավորված էին հացի արարման գործընթացը պատկերող  պաստառներով` հնագույն ժամանակներից  մինչև ժամանակակից  տեխնոլոգիաները, մանգաղից, գերանդուց, թոնրից մինչև ժամանակակից  վառարանները:
 
Աշակերտները ներկայացրեցին հացի պատրաստման որոշ դրվագներ բեմականացման  բոլոր կահավորանքով`ալյուր, խմոր, գրդնակ, բադադ: Աշակերտները անթերի ընթերցեցին օրվա դասը`Վալտեր Արամյանի «Հացը» հեքիաթը: Բեմականացրեցին և մեկնաբանեցին  հեքիաթի ուսանելի  խրատները:
 
Ս.Կապուտիկյանի «Հացը» բանաստղծության  վերլուծությունով շեշտեցին հասկի ու հացի սրբության  գաղափարն իրենց իսկ տեսանկյունից: Դասասենյակը կարծես օծված էր  հասկի, ցորենի, հացի, բույրով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.