News

Ուսանողական նոր նախաձեռնություն

Educational 2014-12-04

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է եղել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի հիմնադրած Առաջին ուսանողական ալիքի ու նոր կայքի շնորհանդեսին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել և կարևորել է ուսանողների նախաձեռնությունը: «Ես կոչ եմ անում նախաձեռնության հեղինակներին լուսաբանել նաև առկա խնդիրները` վերհանելով բուհի ղեկավարության, նաև նախարարության աշխատանքի բացթողումները»,- դիմելով ներկաներին ասել է նախարարը: 
 
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հայատառ Վիքիպեդիայի համալրման նկատմամբ հետաքրքություն ցուցաբերերելու և տնտեսագիտական 100 նյութերով հարստացնելու համար: Բուհի ուսանողական խորհրդի անդամները տեղեկացրել են, որ ՀՊՏՀ ուսանողներն ակտիվորեն աշխատում են հայատառ Վիքիպեդիայի բովանդակությունը համալրելու ուղղությամբ:
 
Սեպտեմբերին նրանց ջանքերով զետեղել է 100 ռազմահայրենասիրական նյութ, այժմ արդեն աշխատանքներ են տարվում մասնագիտական թեմաներով նյութեր տեղադրելու ուղղությամբ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.