News

«Խորհրդավոր թիվը» հեքիաթի բեմականացում

Educational 2014-12-03

Աշոցքի միջնակարգ դպրոցում հայտարարված էր մաթեմատիկայի շաբաթ: Համաձայն նախապես կազմված ծրագրի՝ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանցիները ներկայացրեցին «Խորհրդավոր թիվը» հեքիաթի բեմականացումը: Դպրոցի դահլիճը շնչում էր մաթեմատիկայի ոգով՝ գեղեցիկ պաստառներ, որտեղ ամեն ինչ խոսում էր «Մաթեմատիկա» գիտության մասին:
Բեմում փոքրիկ արտիստները կարողացան շատ գեղեցիկ, մաքուր հայերենով ներկայացնել հեքիաթը՝ հանդիսատեսին պարգևելով մեծ հաճույք: Հեքիաթի ներկայացումն ուներ նաև դաստիարակչական բնույթ:
 
Աշակերտները մեկ անգամ ևս հասկացան, որ մարդը մարդու բարեկամն է, ընկերը, ինչպես բոլոր թվերը, որոնք ընդունեցին «խորհրդավոր թվին» իրենց շարքերում որպես բարեկամի:
 
Երեքշաբթի օրը նույն դասարանների   աշակերտները, ըստ ցանկության` մասնակցեցին մաթեմատիկական խաղ-մրցույթին:
 
Մասնախմբի նախագահ Ս.Գալստյանը պատրաստել էր բազմաժանր, պատկերազարդ նկարներով խնդիր-հանելուկներ, օրինաչափություններ, որոնք բաժանվեցին երեխաներին:
 
Յուրաքանչյուրը գրավոր պատասխանեց 7-8 հարցի: Տրված պատասխանները կստուգի հանձնաժողովը, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.