News

Մեր իրականության մեջ հաղթողը գիտելիքն է

Educational 2014-12-03

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի VI դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց «Մեր իրականության մեջ հաղթողը գիտելիքն է» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինան: Մրցում էին «Արեգ», «Հայք», «Նաիրի», «Վարդանանք» թիմերը: Վիկտորինան ներառում էր բազմաբնույթ ու ուսանելի հարցեր և հետապնդում էր անհատի կայացման գործում գիտելիքի դերը կարևորելու նպատակը:
Բոլոր թիմերն էլ փայլեցին իրենց պատասխաններով և պատրաստվածությամբ, բայց առավելագույն միավորներով հաղթեց «Նաիրի» թիմը: 
 
Ակտիվ և ինտելեկտուալ մտածողություն ցուցաբերած աշակերտներին շնորհվեցին շնորհագրեր դպրոցի տնօրենի կողմից:
 
Մեկ անգամ ևս թիմերը համոզվեցին, որ մեր իրականության մեջ հաղթողը գիտելիքն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.