News

Հանդիպումներ աշակերտների և ուսուցիչների հետ

Educational 2014-12-03

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նպատակային հանդիպումների շրջանակներում նոյեմբերին ԵՊՀ ներկայացուցիչները այցելել են հանրապետության սահմանամերձ ու մարզային մի շարք դպրոցներ: Հանդիպումների ընթացքում անցկացվել են ինչպես մասնագիտական կողմնորոշմանը միտված, այնպես էլ նեղ մասնագիտական դասընթացներ:
Ինչպես նշել է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը, անցկացվող դասընթացները նախապես ճշգրտվում ու քննարկվում են դպրոցների տնօրենների, ֆակուլտետների դեկանների հետ, ապա կազմվում է տվյալ դպրոցում ներկայացվելիք դասախոսությունների շարքը: 
 
Հարկ է նշել, որ դասախոսական խմբերի այցերը մեծ ոգևորություն և խանդավառություն են առաջացրել  ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցչական անձնակազմի շրջանում:
 
Այցերի շնորհիվ դպրոցականներն առավել մանրամասն տեղեկացել են նաև համալսարանի կրթական չափորոշիչների, բուհում գործող ստորաբաժանումների, ուսանողական կառույցների ու դրանց գործունեության մասին:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.