News

Տեղի ունեցավ «Հայը» խորագրով միջոցառում

Educational 2014-12-02

Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հայը» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրանուշ Գրիգորյանը 7-րդ և 8-րդ դասարանների մի խումբ աշակերտների հետ: Աշխարհում ապրում է 10 մլն հայ: Անկախ սեռից ու տարիքից, դիրքից ու պաշտոնից՝ այդ 10 միլիոնին միավորում է մեկ անուն` հայ:
Միջոցառումն սկսվեց «10 մլն հայ» երգով, որի ներքո աշակերտները կազմեցին Արարատ լեռան պատկերը: Աշակերտները ներկայացրեցին հայ ժողովրդի ծագումը, անցած ուղին` հասնելով մինչև մեր օրերը:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին Սևակի, Թումանյանի, Պատկանյանի, Սահյանի, Շիրազի բանաստեղծությունները` նվիրված հային և Դերենիկ Դեմիրճյանի «Հայը», Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» ստեղծագործությունները: Ներկայացվեց հայն իր ամբողջ էությամբ:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր», Շուշան Պետրոսյանի «Պատրանքի թևով» և Նունե Եսայանի «Այս աշխարհում կա Հայաստան» երգերը:
 
Վերջինիս հնչողության ներքո աշակերտները հանդիսատեսին բաժանեցին հայի ինքնությունն ու պետականությունը բնորոշող եռագույն դրոշներ: Միջոցառումն ավարտվեց դպրոցի բակում, որտեղ երկինք բաց թողնվեց աղավնի` որպես խաղաղության խորհրդանիշ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.