News

Կանցկացվի «Հնդկաստանն իմ պատկերացումներով» մրցույթը

Educational 2014-12-02

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կազմակերպելու վերաբերյալ:

Մանուկ Մկրտչյանն իր խոսքում կարևորել է հուշագրի ստորագրումը` նշելով, որ այն նպատակ ունի ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև համագործակցությունը և իրազեկել հայ դպրոցականներին Հնդկաստանի վերաբերյալ` որպես Հայաստանին ջերմ բարեկամ, տարբեր մշակույթների, ավանդույթների, էթնիկ խմբերի և գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում արագ զարգացող երկրի: 

 
Փոխնախարարը շեշտել է մրցույթի կարևորությունն այն համատեքստում, որ այն կրելու է զանգվածային բնույթ, քանի որ մրցույթին մասնակցելու են հանրապետության բոլոր դպրոցները: 
 
Հնդկաստանի դեսպանի խոսքով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կկազմակերպի մրցույթի առաջին փուլը: Մյուս կողմերը պատասխանատու են մրցույթի` Երևանում անցկացվելիք եզրափակիչ փուլի համար: 
 
Մրցույթի հանձնաժողովը բաղկացած կլինի շարադրության և նկարչության աշխատանքները գնահատող փորձագետներից: Նշենք, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կկազմակերպվի 2014թ. դեկտեմբեր ամսին:
 
Մրցույթը կանցկացվի 12-14 և 15-17 տարիքային խմբերի՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող դպրոցականների համար: 
Եվ նկարչության, և շարադրության մրցույթի յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված են մրցանակային 3 տեղեր: 
 
1-ին տեղի 4 մրցանակակիրները Ֆրանկֆուրտի տարածաշրջանային տուրիզմի գրասենյակի և Հնդկաստանի տուրիզմի և մշակույթի նախարարության կողմից կստանան մեկշաբաթյա անվճար ուղևորության տոմսեր դեպի Հնդկաստան:
 
Բոլոր հաղթողներն ու նրանց ծնողները կհրավիրվեն Հնդկաստանի ազգային տոնին (անկախության օրվա) նվիրված միջոցառմանը (26 հունվար, 2015թ.), որի ընթացքում էլ հաղթողները կստանան իրենց մրցանակները:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.