News

Երեխայի իրավունքները

Educational 2014-12-01

Օրերս Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը կազմակերպեց բաց դասղեկի ժամ` նվիրված երեխայի իրավունքներին: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, մի խումբ ուսուցիչներ, ծնողներ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանը:
Իր ներածական խոսքն ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանն սկսեց Ռաբինդրանաթ Թագորի հետևյալ խոսքերով՝ «Ամեն մի երեխայի հետ մեզ լուր է գալիս, որ Աստված մեզ դեռ չի մոռացել»: Շարունակելով իր խոսքը ներկայացրեց ՀՀ կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության էությունն ու նպատակը` ընդգծելով, որ այն բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջներից: 
 
Ընթերցվեցին ԱԺ կողմից ընդունված երեխայի իրավունքների մասին օրենքից հատվածներ: Այնուհետև անրադարձ եղավ միջազգային կազմակերպությանը` ՄԱԿ-ին՝ որպես մարդու իրավունքների պաշտպան մարմնի:
 
Աշակերտները պատասխանեցին ուսուցչուհու այն հարցին, թե ինչպես կբնութագրեն  երեխային: Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրին տրվեց անհատական առաջադրանք` գրավոր ներկայացնելու 10 կետից բաղկացած արժեքներ` իրենց համար ըստ կարևորության հերթականության:
 
Դասի հաջորդ մասում ցուցադրվեց «Փամելա» վավերագրական ֆիլմը, որում առկա էին փաստեր, թե ինչպես է ոտնահարվում երեխայի կրթության իրավունքը: Դիտելուց հետո աշակերտները նկարագրեցին այն դրվագները, որտեղ ոտնահարվում էին Փամելայի իրավունքները, օրինակներ բերեցին իրենց շրջապատում գտնվող երեղաների նմանատիպ դեպքերի վերաբերյալ:
 
Ապրումակցելով այդ երեխաներին՝ որոշեցին դրամական միջոցներով աջակցել նրանց: Դասի վերջում «հայասեր-ազգասեր» դասարան-պետության քաղաքացիները ներկայացրեցին իրենց պետության խորհրդանիշները, իսկ հանրապետության նախագահը՝ իր կառավարության կազմը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.