News

«Ժամանակի խաչմերուկում»

Educational 2014-12-01

Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում`VI դասարանում, ինֆորմատիկայի ուսուցչուհի Նունե Եգանյանն անց է կացրել «Ժամանակի խաչմերուկում» թեմայով բաց-դաս: Դասի նպատակն էր համակարգված գիտելիքների տրամադրումը հաշվողական տեխնիկայի պատմության ծագման և զարգացման մասին:
Դասի տիպն ինտերակտիվ էր, իսկ կիրառվող մեթոդը` համագործակցային:
 
Դասը սկսեցին աշխարհում առաջին և ամենախոշոր համակարգիչներ արտադրող ընկերության նշանաբանով`«Մեքենաները պետք է աշխատեն, մարդիկ պետք է մտածեն», իսկ 21-րդ դարի երեխաներին սովորեցնել մտածել կարող են նաև համակարգիչները` խելացի և բարի մեքենաները:
 
Աշակերտները կատարեցին թեստային աշխատանք, լրացրեցին խաչբառ` ուղղահայաց վանդակում ստանալով «համակարգիչ» բառը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.