News

Միջոցառում Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցում

Educational 2014-12-01

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ներդպրոցական “Песня мост дружбы” խորագրով միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին ստեղծագործություններ, որոնք խոսում էին հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության մասին:
Հայրենական Մեծ պատերազմի օրերին զինվորներին ուղեկցող և ուժ տվող երգերը 6-7-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին հուզմունքով և սիրով:
 
Երգերը ներկայացված էին հինգ ժանրերով` ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային և մանկական երգ, հայկական երգ ռուսաց լեզվով:
 
Ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ Արմինե Պապիկյանը, աշակերտների մեջ սերմանել էր անցյալի և նախնիների նկատմամբ հարգանք, ներկայի նկատմամբ վստահություն, իսկ ապագայի նկատմամբ հավատ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.