News

Սահյանական միջոցառում Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-01

2014 թվականը, ինչպես գիտենք, հայտարարված էր սահյանական տարի: Ցայսօր հանրապետության կրթական և մշակութային օջախներում շարունակվում են Սահյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումները: Օրերս Համո Սահյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում:

«Միևնույնն է, կգամ…» խորագիրը կրող միջոցառումն իր հուզիչ և անկրկնելի ասմունքով բացեց միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրանուշ Ղևոնդյանը:

Աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր դրվագներ և մանրապատումներ Սահյանի կյանքից, բանաստեղծությունների հիանալի ծաղկաքաղ, որ համեմված էր հեզաճկուն պարերով և Սահյանի խոսքերի հիման վրա ստեղծված երգերով:
 
Միջոցառմանը հատուկ հրավերով ներկա էր նաև մեծ գրողի փոքր քույրը՝ տիկին Ելենան, ով Սահյանի մասին իր հուշապատումներով կենդանի շունչ հաղորդեց միջոցառմանը:
 
Ներկաներին իր ասմունքով ողջունեց նաև Վանաձորի «Վրույր Հարությունյանի ասմունքի և թատերական ստուդիայի» սան Անուշ Ղևոնդյանը:
 
Սահյանական մթնոլորտ, սահյանական շունչ ու սահյանական ելևէջներ…Միոցառումը բարձր գնահատեցին թե´ դպրոցի տնօրինությունը, թե´  ուսուցիչները, թե´ հանդիսատեսները: Ներկաները հուզմունքով և հիացմունքով հեռացան դահլիճից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.