News

Ամփոփվել են օլիմպիադայի արդյունքները

Educational 2014-12-01

Օրերս մրցանակաբաշխության արարողությամբ ամփոփվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռուսաց լեզվի դպրոցական օլիմպիադայի արդյունքները: Մասնակիցները շարադրություն էին գրել «Նրանց սխրանքն անմահ է» թեմայով:
Երևանի առաջատար բուհերի դասախոսներից կազմված ժյուրիի որոշմամբ առաջին տեղը գրավել է համար 83 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տաթևիկ Բաղդասարյանը, երկրորդ տեղը` «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Օլգա Գրիգորյանը, իսկ երրորդ տեղը` Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի սան Էրիկ Անանյանը:
 
«Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թյությունջյանը դիմելով դպրոցականներին և ուսուցիչներին՝ նշել է.«Շատ ուրախ ենք տեսնել ձեզ այսօր մեր դահլիճում: Ձեր շարադրությունների գնահատման գործը մենք ամբողջովին վստահել ենք մասնագիտացած ժյուրիին: Մի գաղտնիք բացեմ` նրանք գոհ են ձեր աշխատանքներից: Դա նշանակում է, որ ուսուցիչների աշխատանքից էլ են գոհ»: 
 
Աղբյուրը՝ www.aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.