News

Սուրճը՝ կանխարգելող միջոց

Featured 2014-11-29

Ինչպես ցույց են տվել անցկացված գիտական հետազոտությունները, սուրճի չափավոր օգտագործումը կարող է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկի նվազեցման հանգեցնել: “ISIC”-ի ներկայացուցիչների զերկույցի համաձայն՝ վերջին չորս տարիներին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 3-5 բաժակ սպառումը կարող է օրգանիզմին Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանվելու հնարավորություն ընձեռել:
Հիշյալ ծանր հիվանդությունը յուրաքանչյուր 20-րդ՝ 65 տարեկանից բարձր մարդու մոտ կարող է ախտորոշվել: Առաջիկա տարիներին Եվրոպայում 65 տարեկանից բարձր անձանց հատվածը կարող է 15,4 տոկոսից 22,4-ի հասնել, ինչի արդյունքում Ալցհեյմերի հիվանդությունը լրջագույն խնդիր կդառնա՝ եվրոպացիների համար:
 
Ըստ գիտնականների դիտարկման՝ ճիշտ սննդառությունը գործուն դերակատարում ունի մարդու կոգնիտիվ կարողությունների պահպանման հարցում: Սննդառության՝ ծերունական թուլամտության առաջացման ռիսկը նվազեցնելու հատկությամբ աչքի ընկնող ճիշտ տարբերակներից մեկը ձկան, թարմ մրգերի, բանջարեղենի, ձիթապտղի յուղի և կարմիր գինու վրա հիմնված միջերկրածովյան սննդակարգն է:
 
“ISIC”-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ միջերկրածովյան սննդակարգի բաղադրիչը հանդիսացող օգտակար միացությունները՝ պոլիֆենոլները, նաև սուրճի բաղադրության մեջ են առկա:  
Կոֆեինը ուղեղի մեջ ամիլոիդային վահանիկների և նեյրոֆիբրիլային կծիկների՝ Ալցհեյմերի հիվանդության երկու նախանշանների առաջացումը կանխարգելելու հնարավորություն է ընձեռում:
 
Ի հավելումն նշվածի՝ ինչպես սուրճի գլխավոր բաղադրիչը, այնպես էլ պոլիֆենոլները գլխուղեղի, հատկապես՝ հիպոկամպի և կեղևի բջիջների բորբոքումն ու մաշվածքը նվազեցնելու հատկություն ունեն:
 
Աղբյուրը՝ med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.