News

Կմեկնարկի կրթական ոլորտին առնչվող համաժողովը

Educational 2014-11-29

Դեկտեմբերի 4-5-ին անց է կացվելու «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» երրորդ համաժողովը, որի նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, Հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին:
Նշված հարցերին կանդրադառնան հավատարմագրման գործընթացին մասնակից տեղացի և միջազգային փորձագետները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ՈԱԱԿ-ի աշխատակիցները, դասախոսներն ու ուսանողները:
 
Համաժողովի առաջին օրը նվիրված կլինի ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում բացահայտված խնդիրներին և լուծման ուղիներին: Կքննարկվեն որակի ապահովման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա, արդյունքներն ու ակնկալիքները:
 
Անդրադարձ կկատարվի նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների իրականացմանը, ինչպես նաև գիտական հետազոտության, միջազգայնացման, ՄՈՒՀ-երի և կրթական ծրագրերի արդյունավետ կառավարման հաջողված փորձերը:
 
Համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացվի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
 
Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացքում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը:
 
Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները կանդրադառնան Որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանի գործընկերները կներկայացնեն ՀՀ-ում տրանսազգային կրթության ճանաչման խնդիրները: 
 
Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.