News

Ավանդական նախաձեռնություն

Educational 2014-11-28

ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի նախակրթարանում ծնողների մասնակցությամբ բաց պարապմունքներն արդեն ավանդույթ են դարձել: Բնականոն առօրյայից չէր առանձնանում նաև հերթական պարապմունքը, բայց այս անգամ ծնողների հետ ներկա էին նաև նախակրթարանի հիմնադիրները՝ Սարալանջ համայնքի համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը և դպրոցի տնօրեն Թադևոս Բարսեղյանը:

Այս պարապմունքի նպատակն էր երկու՝ ավագ և կրտսեր խմբերում աշնան նվիրված պարապմունքների ամփոփումը և երեխաների գիտելիքների և  ձեռքի աշխատանքների ցուցադրությունը: Երեխաները երգում էին, արտասանում:

Հատկապես ուշագրավ էր  աշխատանքային կենտրոններում  սաների  համագործակցված և նպատակային պարապմունքները:
 
Պարապմունքի մասնակիցներին առավել հետաքրքրեցին կրտսեր խմբի սաները, ովքեր նախակրթարան էին հաճախում ընդամենը մի քանի ամիս և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին յուրացնել բավականին գիտելիքներ և ճկունությամբ կատարում էին դաստիարակների հանձնարարությունները:
 
Պարապմունքի ավարտին դաստիարակներին իր շնորհակալական խոսքն ուղղեց համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը, ով վկայեց, որ իրենց հաղթահարած դժվարությունները նախակրթարան ունենալու ճանապարհին արդարացված են՝ նշելով, որ համայնքի մեծ կամ փոքր լինելը ոչինչ են, եթե կա ցանկություն:
 
Տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով վերհիշեց նախակրթարան հիմնելու պամությունը, գոհունակությամբ վստահեցրեց, որ իրենք դեռ շատ ծրագրեր ունեն իրականացնելու, որոնք ուղղված կլինեն նախակրթարանի, ինչպես նաև դպրոցի բարելավմանն ու բարգավաճմանը: Իսկ  ծնողկոմիտեի  նախագահը հավելեց, որ «գործը վարպետից է վախենում»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.