News

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում` Երևանի թիվ 45 դպրոցում

Educational 2013-03-27

Մարտի15-ին Երևանի թիվ 45 դպրոցում մեկնարկեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների սկիզբը: Գարուն, խինդ ու ծիծաղ էր լցվել դպրոցի դահլիճը, ուր երեխաները վարպետորեն ներկայացրին դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ Ռուզան Ադոյանի, Անժելա Բաբելյանի, Նունե Սաքանյանի կազմակերպած «Ֆրանսիան արվեստի սիրտն է» միջոցառումը:

«Կոշկավոր կատուն» հեքիաթի հյուրերն էին արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք Մարկիզ Կարաբասին  զարմացրին ու հիացրին «Տիկնիկների պարով», «Կարմենի» պարային կատարումով, Էլեն Սեգարայի և Անդրեա Բոչելլիի  զուգերգերի չքնաղ  ներկայացումներով:

Այս միջոցառումը մի անգամ ևս հավաստեց, որ տարիների հոլովույթի մեջ ֆրանսերենի դասավանդման ու տարածման կարևորությունը դպրոցում ոչ միայն չի խամրել, այլև շարունակում է նոր ոգով ծաղկել: Նման միջոցառումները հերթական անգամ փաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բարեկամությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.