News

«Արծաթե դար»-ը Աշոցքի միջնակարգ դպրոցում

Educational 2014-11-28

Աշոցքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ,,Серебряный век,, խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Միքայելյանը: Միջոցառմանը մասնակցում էին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները: Աշակերտները ներկայացրեցին այդ դարի հեղինակների ինչպես կենսագրությունները, այնպես էլ բանաստեղծությունները, որոնք հնչեցին տեսաժապավենի ցուցադրությամբ և երգերի ուղեկցությամբ: Տեսաժապավենի ցուցադրումը նպաստեց նյութի պարզ և մատչելի ընկալմանը:

Դահլիճում թևածում էր Եսենինի թախծոտ շունչը, Ցվետաևայի մենությունը, Ախմատովայի տառապած և տառապանքի մեջ հույս գտած բանաստեղծությունները, Բլոկի՝ մարդու հոգին փոթորկող   ստեղծագործությունները: Միջոցառմանը մեծ շունչ ու ոգի հաղորդեցին 10-րդ դասարանի աշակերտուհի Սողոյան Սաթենիկի երաժշտական կատարումները:   

Սաթենիկը կատարեց Ախմատովայի ,,Если  можешь, прости,, Ցվետաևայի ,,Мне нравится, что  вы,, Սերգեյ Եսենինի ,,Отговорила роща золотая,, երգերը, որոնք հիացրեցին և´ ուսուցիչներին, և´ աշակերտներին: 
Սաթենիկն իր երգերի կատարումներով մասնակցել է նաև Ռուսաստանում մի շարք երգի    փառատոնների և հաղթող ճանաչվել: 11-րդ դասարանի աշակերտներ Միքայելը և Անին ներկայացրեցին Ի. Սեվերյանինի ,,Ананасы в шампанском,, բանաստեղծությունը:
       
Հանդիսատեսը դահլիճից հեռացավ գոհ և մեծ բավականությամբ: Այս միջոցառումը ուսանելի էր ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար: Գեղեցիկ էր «Արծաթե դարը» թեկուզ դառը ճակատագրերով, բայց և մեզ հասած հարուստ մշակութային արժեքներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.