News

«Մարդը ափի մեջ»

Educational 2014-11-28

Գյումրու համար 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: Մասնակցում էին 7-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
Հանդիսավոր  խոսքով բնութագրեցին 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծի ստեղծագործությունը, որի կենտրոնում մարդն է` իր դրական և բացասական կողմերով, իր զգացմունքներով, լավատեսությամբ, ծովածավալ հավատով:
 
Աշակերտներն  ունկնդիրներին հուզեցին իրենց գրավիչ խոսքով և հոյակապ ասմունքով: Այս յուրահատուկ միջոցառումը, որ կրում էր «Մարդը ափի մեջ» խորագիրը, կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Գրիգորյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.