News

«Դատավարություն» մաթեմատիկայի դասին

Educational 2014-11-28

Երեխաների մուտքն ամբողջ թվերի բազմության հետաքրքրաշարժ ու խորհրդավոր աշխարհ նոր մեթոդով ու հետաքրքիր եղանակով էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Մ. Միրզոյանը: Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի 6 «ա» դասարանում «Դատավարություն» էր: «Հանում» գործողությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ բնական թվերի բազմության` մեղադրելով թվաբանական չորս գործողություններին հավասար պայմաններ չստեղծելու մեջ:

Նա չի կարողանում կատարել հանում, երբ նվազելին փոքր է հանելիից կամ երբ նվազելին հավասար է հանելիին: «Դատավարությանը» որպես վկաներ ներկա «գումարում», «բազմապատկում» գործողությունները համամիտ էին «հանման» հետ:

Վկաները ներկայացել էին հավուր պատշաճի` որպես ապացույց ներկայացնելով տեղափոխական և զուգորդման օրենքների բանաձևերը: Իր դժգոհության խոսքով հանդես եկավ նաև «0»-ն: Դատարանը որոշեց թույլ տալ գործողությունների ամբողջ թվերի բազմությունում գործել ըստ կարողությունների:
 
Ընդլայնելով բնական թվերի բազմությունը` ստանալ ամբողջ թվերի բազմություն, որպեսզի «հանումը» լավ զգա այնպես, ինչպես «գումարումը» և «բազմապատկումը»: Աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ նոր հորիզոն բացահայտեցին` ընդլայնելով բնական թվերի բազմությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.