News

Երբ նրանք գիտեն իրենց իրավունքները

Educational 2014-11-28

Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցը մեծ ոգևորությամբ միացել էր աշխարհի տարբեր անկյուններում իրենց իրավունքների օրը նշող երեխաների տոնին: Օրվա բոլոր դասամիջոցներին աշակերտական խորհուրդը սիրով ներկայացնում էր օրվա խորհուրդը և կարևորությունը:
Նրանք հետաքրքրությամբ ուսումնասիրել էին բոլոր իրավունքների ամրագրումները համապատասխան կոնվենցիայում` հատկապես՝ անդրադառնալով կրթության, ընտանիքում ապրելու, աշխատանքի, հանգստի, բռնություններից պաշտպանված լինելու, բնակելի տարածք ունենալու և մյուս իրավունքներին:
 
Ներկայացված տեսահոլովակները մեծապես նպաստեցին երեխաների իրազեկվածության բարձրացմանը, որի շնորհիվ նրանք ավելի պաշտպանված և ուժեղ կարող են լինել անհրաժեշտության դեպքում:
 
Օրը երեխաների համար առավել հետաքրքրական դարձրեցին մրցութային խաղերը, որոնք համախմբեցին տարբեր նախասիրություններ ունեցող, մտավոր և ֆիզիկական տարաստիճան ունակություններով երեխաներին:
 
Օրվա խորհրդին անդրադարձան նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաները, ովքեր ևս ակտիվորեն մասնակցեցին խաղերին ու պարերին: Նրանք փոքրիկ, բայց կենսուրախ ընտանիքի լիիրավ անդամներն են, ընտանիք, որտեղ հավասարվում են բոլորի կենսականորեն անհրաժեշտ կարիքներն ու իրավունքները:  

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.