News

Հայ երաժիշտը՝ մրցանակակիր

Featured 2014-11-28

Ռաբաթում (Մարոկկոյի թագավորություն) ընթացող դաշնամուրի միջազգային մրցույթի շրջանակներում հայ դաշնակահար Արեգ Դաղլյանը «Մեծ վարպետություն և բարձր որակ» անվանակարգում զբաղեցրել է 3-րդ մրցանակային հորիզոնականը:
Լիբանանի պետական կոնսերվատորիայի ուսանող Արեգ Դաղլյանը դասական երաժշտության ասպարեզում իր քայլերն սկսել է տարիներ առաջ և անցյալ տարի, մասնակցելով Գյումրիում անցկացված «Վերածնունդ» փառատոնին,  արժանացել  է մասնագետների ուշադրությանը:
 
Մարոկկոյի դաշնամուրի միջազգային  մրցույթին Արեգ Դաղլյանը եվրոպական դասական ստեղծագործությունների հետ  ներկայացրել է նաև    հայ կոմպոզիտոր Էդուարդ Աբրահամյանի ստեղծագործություններից:
 
Լիբանանի պետական կոնսերվատորիայում Արեգի ուսուցչուհին է հայաստանցի դաշնակահարուհի Անժելա Հարությունյանը: Այս տարի իշխանուհի Լալա Մերյեմի անունը կրող դաշնամուրի միջազգային փառատոնը նշում է իր հիմնադրման 20-ամյակը: 
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.