News

Բաց-դաս կենսաբանություն առարկայից

Educational 2014-11-25

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում՝ 7-րդ «ա» դասարանում, կենսաբանության ուսուցչուհի Ան. Պետրոսյանը անցկացրեց դաս-միջոցառում, որի թեման հետևյալն էր՝ «Ի՞նչ են խոսում մեզ ծանոթ և անծանոթ բույսերը»:
Դասի նպատական էր աշակերտների մոտ ձևավորել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ: Դասարանը կահավորված էր ծանոթ և անծանոթ բույսերով, հատակը՝ աշնանային տերևներով: 
 
Աշակերտները ներկայացան գեղեցիկ դերային խաղերով: Քննարկեցին դպրոցամերձ հողամասում  կատարվելիք աշխատանքները:
 
Որոոշում կայացրեցին, որ գարնանը պետք է նոր բույսեր աճեցնեն հողամասում: Միջոցառման խորագիրն էր՝
«Հոգում ես մեկ տարվա համար՝ բրինձ ցանի՛ր,
Հոգում ես տաս տարվա համար՝ ծառ տնկի՛ր,
Հոգում ես հարյուր տարվա համար՝ մարկանց կրթի՛ր»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.