News

Խաղ-մրցույթ Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում

Educational 2014-11-25

Վանաձորի Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ մաթեմատիկա առարկայից: Մրցույթն անցկացվեց 10-րդ դասարանների միջև, որոնց միացել էին նաև Վանաձորի թիվ 16, 27 և 28 հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիները:

Մրցույթը նպատակ ուներ բարձրացնելու հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, ինչպես նաև ավելի զարգացնել տրամաբանությունը:

Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին:
 
Ակտիվ և առողջ մրցակցության մթնոլորտում միավորների առավելագույն արդյունքով հաղթեց ֆիզմաթ հոսքի «Թալես» թիմը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.