News

«Ա» տառի ծնունդը և թագադրումը

Educational 2014-11-25

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարանում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում` նվիրված «Ա» հնչյուն-տառի ուսուցմանը: Դասասենյակը զարդարված էր տոնականորեն, ձևավորված էր բազմապիսի «Ա»-երով, պաստառներով ու նկարներով:
«Գրավիչ մուտք» մեթոդով սկսվեց ուսուցչուհի  Տ.  Մովսիսյանի  բացման  խոսքը,  որը  հաճելի էր ու հետաքրքիր: Մեծադիր տառադարանի մոտ հնչյունների պատկերներին տրվեցին անուններ, տառերի բանակը կոչվեց այբուբեն: Հյուրեր էին «Արև»-ն ու «Աշուն տատիկը»:
 
Անտառի հրաշք տնակի մոտ հանդերձավորված կենդանիները` արջուկը,  աքաղաղը,  աղվեսը, ագռավը արտասանում էին, ասում հանելուկներ: Ապա առյուծ արքայի մոտ եղած ոսկե բանալիով բացեցին կախարդական արկղիկը, դուրս եկավ տոնական հագնված «Ա» տառը և ողջունեց երեխաներին:
 
Աշակերտները բաժանված էին չորս խմբի` Արև, Անձրև, Աստղիկ, Ամպիկ: Խմբերը  ստացան ծրարներով կտրտված պատկերներ, որոնցով պատրաստեցին խճանկարներ: «Կենդանի մոդել» մեթոդի կիրառումով դարձան Ձայնավորիկ ու Բաղաձայնիկ: Գրատախտակին ամրացված պաստառի վրա հավաքում  են Այբբենարանի էջի նկար-պատմությունը:
 
Մեծադիր «Տառենի» ծառին ամրացված էին խնձոր-տառիկներ, որոնց միջև «Ա» տառն  էր: Դասն ավարտվեց ուսուցչուհու «Սիրենք,  սովորենք  և  անաղարտ  պահենք  մեր  սիրասուն  մայրենին» խոսքերով: Դասն արժանացավ ուսուցիչների հավանությանը: Ջերմ խոսքեր նվիրեց երեխաներին դպրոցի տնօրեն պարոն Ա. Մեսրոպյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.