News

Համացանցի ամենաակտիվ օգտատերերը

Featured 2013-03-26

Ներկայումս համացանցը համարվում է ամենակարևոր և արագ զարգացող միջավայրն ամբողջ աշխարհում: Այն դարձել է ինֆորմացիայի ձեռքբերման, հաղորդակցման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի միջոց միլիոնավոր մարդկանց համար: Վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ինտերնետ այցելուների 60 %-ից ավելն բաշխված է 10 երկրների միջև:

Այս ցուցակում առաջատարը Չինաստանն է: 2012 թ.-ի հունիս ամսվա արդյունքներով այստեղ համացանցից օգտվում է ավելի քան 538 միլիոն մարդ, ինչը կազմում է բնակչության 40.1%-ը: 

Միացյալ Նահանգները զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը: Այստեղ համացանցից օգտվողների հասել է 245 միլիոնի, ինչն էլ նշանակում է, որ բնակչության 78%-ն անտարբեր չէ ինտերնետի նկատմամբ: Ամերիկացիներն օգտագործում են համացանցը հիմնականում աշխատանքի, հաղորդակցման, էլեկտրոնային գործարքների և տեղեկատվություն փնտրելու նպատակով:
 
ԱՄՆ-ին հաջորդում է Հնդկաստանը, որտեղ, չնայած բնակչությունը բավական շատ է, սակայն ինտերնետից օգտվում է ընդամենը 12.4%-ը՝ 150 միլիոն մարդ:
 
Ճապոնիայում նույնպես ինտերնետը շատ լայն տարածում ունի: Բնակիչների մոտ 80%-ն առօրյայում գործածում է այն տարբեր նպատակներով: 
 
Չնայած ամեն երրորդ բրազիլացին մուտք ունի դեպի ինտերնետ, սակայն ինտերնետ օգտվողների թիվը կազմում է բնակչության միայն 42.2%-ը: Այս ցուցանիշով Բրազիլիան 5-րդ տեղում է: Պետք է նշել նաև, որ հենց այս ցուցանիշի շնորհիվ է, որ պորտուգալերենը վերջին շրջանում ընդգրկվել է ցանցում ամենաշատ գործածվող լեզուների շարքում:
 
Ավելի քան 67.982.000 համացանցից օգտվողներ ունեցող Ռուսաստանը նույնպես ընդգրկված է այս ցուցակում: 
Ինտերնետից օգտվողների ամենաբարձր ցուցանիշով հաջորդ երկիրը Գերմանիան է, որտեղ 67.483.000-ից ավել բնակիչներ համարվում են համաշխարհային ցանցի մշտական այցելուներ: Գերմանիային հաջորդում են Ինդոնեզիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ համապատասխանաբար 55, 52 և 50 միլիոն այցելուներով: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.