News

«Հանապազօրյա հաց»

Educational 2014-11-25

Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հանապազօրյա հաց»-ին նվիրված միջոցառում: Այն ուներ ճանաչողական, դաստիարակչական և ուսուցանող նպատակ: Երրորդ դասարանի աշակերտները ներկայացրեցին հայկական ավանդույթները, սուրբ հացի կարևորությունը և նշանակությունը:
Ներկայացրեցին նաև հայկական լավաշի ստեղծումը և խորհուրդը: Երեխաները հանդես եկան երգով, պարով, ցուցադրական մասով՝ քայլ առ քայլ ներկայացնելով լավաշ թխելու գործընթացը:
 
Նրանք խմոր հունձեցին, գնդեր պատրաստեցին, լավաշ թխեցին: Արհեստավարժ ձևով երեխաները ներկայացան նաև որպես Հ. Թումանյանի «Ծիտ»-ը ստեղծագործության հերոսներ:
 
Երրորդ դասարանի աշակերտները և նրանց դասվարը՝ Եպրաքսիա Ալոյանը, բարի մաղթանքներ և օրհնանքներ հղեցին ուսուցիչներին, ծնողներին, հյուրերին և կամեցան, որ ոչ մեկի սեղանից չպակասի հանապազօրյա հացը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.