News

Բեմականացվել է «Բարի սամարացին» առակը

Educational 2014-11-25

Հանրապետության դպրոցներում մեկնարկած «Առակներն ուսուցանում են» հանրապետական մրցույթի շրջանակներում Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները հանդես եկան «Բարի սամարացին» առակի բեմադրությամբ:

Նրանք ներկայացրեցին, թե ինչ է առակը, ինչու էր Հիսուս Քրիստոսը խոսում առակներով: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին առակի բովանդակությունը: 

 
Ներկաներն ականատես եղան ճամփորդի ու ավազակների, քահանայի ու տաճարի ծառայողի, բարի սամարացու կերպարները մարմանվորած աշակերտների բեմական գեղեցիկ խաղին: 
 
Նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդը պետք է սիրի ընկերոջը, օգնի նեղության մեջ գտնվողին: Մարդուն պետք է ոչ միայն լավ խոսքեր ասել, այլև օգնել գործով: 
 
Աշակերտների անկեղծ դերակատարումները վկայում էին նրանց՝ առակի խորհրդի, բարոյախոսության ճիշտ ընկալման մասին, թույլ էին տալիս մտածելու, որ նրանք, իրոք, կյանքում կառաջնորդվեն լավ ու բարի գործեր կատարելու գաղափարներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.