News

Հետաքրքիր և ուսանելի ժամ Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2014-11-25

Չարենցավանի Ե. Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 8 «ա» դասարանում դասղեկի ժամ էր, որի թեման էր «Կոնֆլիկտ: Կոնֆլիկտների թեժացման մակարդակ»: Դասղեկը՝ Գ.Խառատյանը, և հասարակագիտության ուսուցչուհին՝ Ա.Ավագյանը, ջանացել էին, որ դասը լինի հետաքրքիր և ուսանելի: Դասղեկի ճիշտ և խելացի հարցադրումների շնորհիվ աշակերտները կարողացան ներկայացնել կոնֆլիկտների առաջացման պատճառները, դրանց դրական և բացասական լինելը, թեժացման մակարդակները և այլն:
Աշակերտները մեկ անգամ ևս հիշեցին  Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործությունները, կարողացան դրանց համար գտնել կոնֆլիկտից զերծ  նոր վերջաբաններ:
 
Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները կարողացան գտնել կոնֆլիկտային իրավիճակներում գործելու տարբեր մոտեցումներ: Դասի ընթացքում աշակերտները հասկացան, որ կոնֆլիկտները դրական կամ բացասական են դառնում մարդկանց վերաբերմունքի պատճառով:
 
Այս ուսանելի և բանավեճային դասին ներկա էր դպրոցի տնօրենը՝ Ա.Խաչատրյանը, փոխտնօրենը և մյուս ուսուցիչները: Դասն օգնեց, որ աշակերտները մեկ անգամ ևս վերանայեն իրենց փոխհարաբերությունները շրջապատի և մարդկանց հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.