News

«Ա» տառի ուսուցում

Educational 2014-11-25

Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում մեծ խանդավառությամբ տոնվեց 1 «ա» դասարանի «Ա» տառի շնորհանդեսը: 1 «ա» դասարանի դասվար Ն. Գևորգյանը «Ա» տառի ուսուցումը վերածել էր իսկական տոնի, տոն թե´4 ծնողների ,թե´ 4փոքրիկ աշակերտների համար, թե´ 4 ուսուցիչների համար:
Այդ միջոցառումն առաջինցիների համար դարձավ առաջին փոքրիկ բեմը, որն աշակերտները լցրեցին մեծաթիվ գեղեցիկ բանաստեղծություններով` նվիրված հայոց տառերին և հնչյուններին, շնորհակալական խոսքերով՝ նվիրված Մաշտոցին, գեղեցիկ երգերով` ողողված մեր լեզվի ելևէջներով:
 
Աշակերտները տոնական երգի ու խաղի միջոցով ներկայացրեցին, թե ինչ է «տառը», ինչ է «հնչյունը», ներկայացրին «Ա» տառը բառասկզբում, բառամիջում և բառավերջում: Խաղի միջոցով վանկատեցին մի շարք բառեր և վերլուծեցին դրանք:
 
Փոքրիկները վերջում բեմադրեցին նաև զվարճալի բեմականացում, որն ուսուցանում էր աշակերտներին խնամքով վերաբերել գրքերին, պահել և պահպանել դրանք եկող սերունդների համար:
 
«Ա» տառի տոնական ուսուցումը 1 «ա» դասարանի դասվարի` Ն. Գևորգյանի ղեկավարությամբ կայացավ բառի բուն իմաստով, քանզի դա և 4 տոն էր, և 4 գեղեցիկ ուսուցում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.