News

«Ա» հնչյուն-տառի ուսուցումը

Educational 2014-11-25

Հայի առանձնահատկություններից մեկը գիտելիքի ու դպրության հանդեպ սերն ու ակնածանքն է: Մեր գոյության դարավոր երթին այս արժեքներով է լուսավորել հայ մարդու անցած ճանապարհը: Գիտելիքներով զորացած հայ մարդը կարողացել է պատմության գոյամարտում հաղթանակներ տոնել ու դպրության լույսը տարածել անգամ օտար ափերում:
Դժվարին ու «քարքարոտ» է իմացության գաղտնիքների ձեռք բերման ճանապարհը, ու այս ճանապարհին անչափ կարևոր է ուսուցչի ու դպրոցի դերը, չէ՞ որ դպրոցում է հայ մանուկը յուրացնում կրթության գանձարանի անգնահատելի արժեքները, բացում աշխարհի նորովի ընկալման դռները:
 
Ակնալճի դպրոցը շատ գեղեցիկ ավանդույթներ ունի, որոնցից մեկն էլ «Ա» հնչյուն-տառի «ծննդյան օրվա» տոնակատարության կազմակերպումն է:
 
Ամեն տարի դպրոցի դասվարները առանձնակի պատասխանատվությամբ ու կարևորությամբ են պատրաստվում այս օրվան, քանի որ քաջ գիտակցում են, որ առաջին դասարանցի փոքրիկները հայ մարդու վաղվա օրն են, կյանքի այն նոր ծիլերը, որոնք ապագայում հայի տեսակն են ձևավորելու, նոր դեմք ու դիմագիծ են հաղորդելու դարերից եկած ու դեպի դարերը գնացող ժողովրդին:
 
 Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Առաջին դասարանի աշակերտներն այդ օրը «ուղևորվեցին» զարմանահրաշ ու կախարդական մի աշխարհ, որտեղ ծառ ու ծաղկի մեջ կորած ընդամենը 39 տուն կար, որտեղ էլ բնակվում էին տառերը:
 
Բայց այնտեղ հասնելու համար պետք էր գտնել այդ աշխարհ տանող դարպասի բանալին, իսկ բանալին գտնել կարող էին միայն «իմաստուն մեղվիկների» առաջադրանքները կատարելուց հետո:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.