News

Բեմականացում Գյումրու թիվ 45 ավագ դպրոցում

Educational 2014-11-25

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և ՀՀ ԿԳՆ հանձնարարությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացվող «Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի շրջանակներում Գյումրու թիվ 45 ավագ դպրոցում անցկացվեց «Մեծ խնջույքի առակի» բեմականացումը:
Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Վարդանյանն իր մաքրամաքուր ձայնով հնչեցրեց շարական` տրամադրելով բոլորին հոգևոր գաղափարների ընկալման: Աշակերտների հստակ, գրագետ ու գեղեցիկ խոսքը, բեմականացման անհրաժեշտ ձևավորումը նպաստեցին, որ ավետարանական այս բարդ առակն ընկալի հանդիսատեսը: Առանձնապես ակնահաճո տեսարան բացվեց հարսանիքի պատրաստման հատվածում:
 
Միջոցառման մասնակից VIII-XI դասարանների աշակերտները ներկայացրին առակի բարոյական և ավետարանական մեկնությունները, որոնք հնարավորություն են տալիս բացատրել Սուրբ Գիրքը` բավարարելով մարդկանց հոգևոր կարիքները: Շատ կարևոր է ոչ միայն իմանալ այդ առակների բովանդակությունը կամ մանրամասները, այլև մերօրյա իրականության մեջ տեսնել մեզ ուղղված նրանց հոգևոր խորհուրդը:
 
Օրը կրկնակի տոնական էր, և դպրոցի տնօրեն Ա. Վարդանյանը իր խոսքն ավարտեց մեծ հանդիսավորությամբ՝ հանձնելով պատվոգրեր այն աշակերտներին, որոնք լավագույն արդյունքներ էին ցուցաբերել ԵՏԱ-ի ջանքերով կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադայում:
 
 Գովեստի խոսքի և շնորհակալագրերի ստացան նաև դասավանդող ուսուցիչները: 
-Թող ձեր բոլոր ձեռքբերումներն ուղեկցվեն աստվածային օրհնությամբ,- իր խոսքն այպես ավարտեց դպրոցի տնօրեն Ա. Վարդանյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.