News

Կմեկնարկի «Բարձրագույն կրթության ապագան» միջազգային համաժողովը

Educational 2014-11-24

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 24-ից 26-ը Բուխարեստում (Ռումինիա), կմասնակցի նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի տեղակալ Սամվել Ավետիսյանը և Երևանի  պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Ռուբեն Մարկոսյանը: 
 
Համաժողովին Հայաստանը մասնակցելու է որպես համակազմակերպող երկիր: Միջոցառմանը քննարկվելու են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:
 
Համաժողովի ընթացում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա Բոլոնյան գործընթացի համատեքստում մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրոպական Բարձրագույն կրթական տարածքի ապագային առնչվող զեկույցով:
 
Համաժողովին կմասնակցեն Բոլոնյան գործընթացի անդամ երկրների կրթության նախարարներ, ոլորտի քաղաքականության մշակողներ և հետազոտողներ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.