News

Օրինակելի դաս Բյուրեղավանի հիմնական դպրոցում

Educational 2014-11-20

Բյուրեղավանի հիմնական դպրոցում անցկացվեց օրինակելի դաս «Տեխնոլոգիա» առարկայից 7-րդ դասարանում: Այն կազմակերպել էր «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Հասմիկ Հովսեփյանը:

Դասի թեման խոհարարության բաժնի «Մսի նախնական, ջերմային և մեխանիկական մշակում»-ն էր: Պատրաստական աշխատանքներ էր տարվել, որպեսզի ապահովվի օրինակելի դասի արդյունավետությունը:

Աշակերտներից յուրաքանչյուրն ուներ հիգիենայի պահպանման համար նախատեսված հագուստները` գոգնոց, գլխաշոր, թևնոց և այլն: Մինչ անցնելը մթերքների մշակմանը, համակարգչով` սահիկների օգնությամբ, ներկայացվեց մսի մշակման 3 հիմնական ձևերը` նախնական, ջերմային և մեխանիկական , ինչպես նաև ձևավորումն ու մատուցումը:
 
Ուսուցիչն ընձեռնում էր հնարավորություն վերլուծելու «Նատյուրմորտ» ժանրի գործերում պատկերված տարբեր սննդամթերքները` ըստ տեսակի, ձևի:
 
Շնորհալի ուսուցչուհին իր գիտելիքները խոհարարական արվեստն անմնացորդ փոխանցում աշակերտներին` փորձելով նրանցից  պատրաստել  ապագա տնտեսուհիներ`լի նորն ստեղծելու կարողությամբ`դրան նպաստելով  իր իսկ կազմակերպչական օրինակելի դասերով, ուր ձևողը, կարողը, ուտելիքներ պատրատողն ու մատուցողը աղջիկներն են:
 
Հմայիչ ու մարդկային արժանիքներով օժտված  ուսուցչուհին  կոլեկտիվի ու աշակերտության  սիրելին է: Նա, իհարկե, հասավ ակնկալվող արդյունքներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.