News

Մշակութային փոխհամագործակցությունն ամրապնդվում է

Featured 2014-11-20

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեիի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-լատվիական մշակութային կապերն առավել կամրապնդվեն և կզարգանան: Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նախորդ տարիների մշակութային համագործակցությանը՝ նշելով, որ այն առավել ակտիվ է ընթանում երկու երկրների ազգային գրադարանների միջև, գրական ոլորտում:

Այս համատեքստում նախարարը դեսպանին տեղեկացրել է Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին, որին 2012 թվականին մասնակցել է նաև լատվիացի բանաստեղծ և թարգմանիչ Մաիրա Ասարեն, ով նախագծից հետո իր ստեղծագործություններում անդրադարձել է Հայաստանին:

Հ. Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը  դարձնել շարունակական: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաև առաջիկայում նախանշվող տարբեր ձևաչափերի մշակութային ծրագրեր:
 
Հանդիպման ավարտին դեսպան Էլիտա Գավելեն շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության և հայ-լատվիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված ջանքերի համար:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.