News

Դիպլոմների ճանաչմանն առնչվող փոփոխություն

Educational 2014-11-19

Հաշվի առնելով դիպլոմների ճանաչման խնդրին առնչվող ՀՀ ԿԳՆ ստացված դիմումներն ու հարցումները՝ նախարարության նախաձառնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի` ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը՝ հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:

«Կրթության մասին օրենքի համաձայն, պետությունը ճանաչում է պետական և հավատարմագրված մասնագիտությունների համար տրված դիպլոմները: Հետևաբար ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտությունների դիպլոմները պետության կողմից չեն ճանաչվում: 

 
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտություններով շրջանավարտները մշտապես ունենում են խնդիրներ՝ հատկապես պետական համակարգում աշխատանքի ացնելու, կրթությունը շարունակելու՝ ավելի բարձր կրթական աստիճան, օրինակ մագիստրոսի կոչում ձեռք բերելու և բազմաթիվ այլ դեպքերում: 
 
Նախաձեռնելով այս գործընթացը՝ պետությունը, ըստ էության, ընդառաջում է քաղաքացիներին՝ նրանց տալով հնարավորություն, բարձրացնել իրենց մրցունակությունն աշխատաշուկայում և կրթական համակարգում»,- նշել է Ռուբերտ Սուքիասյանը: 
 
Քննություններն անց են կացվելու տվյալ տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համաձայն տվյալ բուհի տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ գործող ուսումնական պլանի և ամփոփիչ ատեստավորման քննությունների:
 
Տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցած և քննական առարկայից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտների համար հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին շրջանավարտի մասնակցության դեպքում պահպանվում է նախորդ տարվա համապատասխան մասնագիտության գծով մյուս առարկայից ստացած «դրական» գնահատականը:
 
Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր՝ միջուկ տրվում են`
 
ա) տվյալ մասնագիտության կրթական ծրագրով հավատարմագիր ունեցող բուհերի դեպքում իրենց նախկին բուհի համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ 7 վավերացված բուհի պետական զինանշանի կնիքով,
 
բ) տվյալ մասնագիտության կրթական ծրագրով չհավատարմագրված բուհերի դեպքում քննությունները կազմակերպած բուհի կողմից համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված այդ բուհի պետական զինանշանի կնիքով:
 
Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:
 
Մագիստրոսական թեզի պաշտպանությունն իրականացվում է հաջորդ ուսումնական տարում` տվյալ տարվա դիմորդը սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին բուհի հետ /թեզի ղեկավարի/ համատեղ քննարկելուց հետո ընտրում է մագիստրոսական թեզի թեման:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.