News

Շախմատային արդյունքների ամփոփում

Sports 2014-11-19

Արտյոմ Ատովմյանը և Արսեն Մնացականյանը (Ռուսաստան), ովքեր մասնակցում էին Տալինում եզրափակված արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, երկրորդ հորիզոնակններն են զբաղեցրել համապատասխանաբար Մ-8 և Մ-12 խմբերում:
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Կան Պիկաֆորտ քաղաքում անցկացված բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 60 մասնակիցների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը:
 
Մովսիսյանը միայն կես միավոր է զիջել ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինին:
 
Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը նոյեմբերի 21-25-ը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ: Գրոսմայստերները կանցկացնեն չորս դասական և 16 կայծակնային պարտիա:
 
Աղբյուրը՝ armchess.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.