News

Միջոցառում-բեմականացում Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցում

Educational 2014-11-18

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համատեղ իրականացնում են «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագիրը ավետարանական առակների բեմականացման միջոցով:

Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցը չէր կարող անմասն մնալ նման ծրագրի մասնակցությունից:

Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Հերմինե Աբրեյանը, ներգրավելով 5-9-րդ դասարանների աշակերտներին, ներկայացրեց  ավետարանական առակ «Աղքատ Ղազարոսը», որի նպատակն էր արդի ժամանակներին համապատասխան ներկայացնել առակի բովանդակությունը և դաստիարակչական կողմը, ինչպես նաև դպրոցի կապը Հայ առաքելական եկեղեցու հետ:
 
Միջոցառումը մրցույթային էր և այն բեմականացվեց Շիրակի թեմի քրիստոնեադաստիարակչական կենտրոնի ներկայացուցչի` Մարիամ Ջանինյանի ներկայությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.