News

«Ճանաչի՛ր մեծերին, ճանաչի՛ր բնությունը»

Educational 2014-11-18

Վերջերս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի V «բ» դասարանի աշակերտները դասղեկ Ա. Միրալյանի ուղեկցությամբ մասնակցեցին «Ճանաչի՛ր մեծերին, ճանաչի՛ր բնությունը» ծրագրի հերթական արշավին: Մեկնակետը Օշականի եկեղեցին էր:

Ուսուցչուհին ներկայացրեց Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր գործունեությունը, անցած ուղին:

Երեխաներն իրենց իսկ ասմունքով արժևորեցին և հիշատակեցին այբուբենի դերն ու նշանակությունը: Այնուհետև բոլորը միասին իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված:

Արշավի երկրորդ կանգառը Օշականի ձորն էր, որտեղ վայելեցին բնության անսահման գեղեցկությունը և մեծ տպավորություններով վերադարձան տուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.