News

«Ա» տառի շնորհանդեսը Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2014-11-18

Օրերս Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդեսը» խորագրով բաց դաս: Տոնին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ: Դասասենյակն ամբողջովին զարդարված էր աշնանային երփներանգ գույներով, և ամենուր զգացվում էր աշնան շունչը:
Աշակերտները շատ լավ տիրապետում էին պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթային: Կարողանում էին բառերը բաժանել վանկերի, ասել դրանց քանակը, կազմել նախադասություններ:
 
Դասվար Լուսինե Պետրոսյանը ծանոթացրեց  Մեսրոպ Մաշտոցի  անցած ճանապարհին, տառերի ստեղծմանը, կարևորեց դրանց անհրաժեշտությունը մեր կյանքում:
 
Աշակերտները երգեցին «Աշուն» երգը: Նրանք շատ լավ գիտեին, թե աշունը մյուս եղանակներից ինչով է տարբերվում և ինչ փոփոխություններ է կատարվում բնության հետ աշնանը:
 
Աշնանային վառ ու պայծառ գույները, միախառնվելով  «Ա» հնչյուն տառի ուսուցմանը, մեծ ոգևորություն առաջացրեցին ոչ միայն աշակերտների, այլև հյուրերի մոտ:
 
Դասվար Լ. Պետրոսյանը դասին մասնակից դարցրեց նաև հյուրերին: Տրվեց հարց՝ «Ի՞նչ է նշանակում «Մաշտոց»-ը»: Եվ մինչ աշակերտները ծանոթանում էին «Ա» տառին, ներկաները փորձում էին գտնել հարցի պատասխանը, քանի որ ճիշտ գուշակողին սպասվում էր մրցանակ:
 
Դասը եզրափակվեց «Խաղաղություն» երգով: Տնօրինությունը, ուսուցիչներն  իրենց գոհունակությունը հայտնեցին դասվար Լ. Պետրոսյանին, շնորհավորեցին աշակերտներին: Դասն անցավ աշխույժ մթնոլորտում և ներկաները հեռացան մեծ ոգևորությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.