News

Հերթական միջոցառումը Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2014-11-18

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ ձեռնարկած «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում:
ՀԵՊ ուսուցչուհի Ա. Բզնունու և կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, խորհրդատու Ա. Քոչարյանի ջանքերով և աշակերտների մասնակցությամբ ավետարանական առակներից բեմադրվեցին «Բարի Սամարացին», «Այրի կնոջ և դատավորի» առակները, որոնք համեմված էին մատչելի ու հասկանալի մեկնություններով, արդիական համեմատություններով:
 
Լավագույն աշակերտների ներկայացմամբ հնչեցին նաև շարականներ, թեմային համահունչ աշուղական երգ և հեղինակային ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա տեր Աբգար քահանա Մարգարյանը գոհունակությամբ նկատեց, որ բարության սերմերը պարարտ հող են գտել և պտուղներ են տալիս:
 
Հանդիսականը դահլիճից հեռացավ բարության ծառի իմաստալի պտուղների` «գութ», «հավատ», «սեր», «բարություն», «հեզություն» առատ բերքով, իմաստուն խորհուրդներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.