News

Առակներից սովորում ենք նորովի ապրել

Educational 2014-11-18

«Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագրի շրջանակներում Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում նոյեմբերի 10-ին 8-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ բեմականցվեցին «Մեծ խնջույքի առակը» և «Քանքարների» առակները:
Բեմականացումն ուղեկցվում էր շարականներով, որոնք կատարում էր դպրոցի «Մանկունք» հոգևոր երգչախումբը: Աշակերտները բեմականացմանը զուգահեռ ներկայացրեցին առակների գաղափարը և արդիականությունը, այն է` բոլորին հաղորդակից դարձնել Սուրբ գրային առակներին, ապրել նորովի կյանքով, չհեռանալ Աստծուց, ամեն վայրկյանի համար շնորհակալ լինել Աստծուն, լինել բարի, ներող, սիրող, հանդուրժող, չծուլանալ, չնախանձել, չչարախոսել:
 
Միջոցառման սկզբին ներածական խոսքով հանդես եկավ ՀԵՊ ուսուցչուհին Ք. Քոչարյանը: Հանձնախմբի ուշադրությունը գրավեց  աշակերտների ճկուն, գրագետ ու տպավորիչ խոսքը:
 
Ավետարանական առակները պատշաճորեն ներկայացնելու և մրցույթի դպրոցական փուլը բարձր մակարդակով կազմակերպելու համար կազմակերպչին և աշակերտներին շնորհակալություն հայտնեցին տնօրեն Ա. Մուրադյանը, Սևանի հոգևոր հովիվ, արժանապատիվ քահանա Տեր-Ստեփանոս Իգնաթևոսյանը:
 
Մրցույթը գնահատող հանձնախմբի կազմում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ Սևանի տարածաշրջանի պատասխանատու Հ. Գաբրիելյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.