News

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը

Educational 2014-11-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով աշխատանքային այց էր կատարել Բելգիա, հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին:

Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորել է պարոն Նավրաչիչին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում: Այնուհետև կողմերն անցել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը՝ վստահություն հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերությունները  կշարունակեն խորանալ:

 
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Երևանում մեկնարկելիք 2015 թվականի Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին, տեղեկացրել ընթացիկ աշխատանքների և համաժողովի ծրագրի մասին: 
 
Պատասխան խոսքում նորանշանակ հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի՝ որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկրի աշխատանքները շեշտելով, որ Հայաստանն առաջին ոչ ԵՄ անդամ երկիրն է, որն իրականացնում է համաեվրոպական նշանակության այս նախագիծը: 
 
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը Տիբոր Նավրաչիչին հրավիրել է Երևան:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.