News

«Հայացք ապագային-2014»

Educational 2014-11-14

Մեկնարկել է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը, որի շրջանակներում առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքները կներկայացնեն շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ներկա է եղել ցուցահանդեսի բացման արարողությանը, նշել է, որ այսօրվա սերունդը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի, որը կարող է նաև չհամընկնել  առկա ակնկալիքներին։ 
 
«Անկախ մտածողության տարբերություններից՝ բոլոր սերունդները պետք է գիտակցեն, որ ապրում են ընդհանուր հայրենիքում, իրենց կողքին ապրում են այլ մարդիկ»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ուսանողական ներուժը բացահայտելու խնդիրը դեռևս լուծված չէ:
 
«Շատ կարևոր է ուսանողների լիարժեք ներառումը կրթության կառավարման և կրթական բարեփոխումների գործընթացի մեջ: Ուսանողակենտրոն համակարգի կայացումը կարևոր նախապայման է. ուսանողը պետք է հասկանա, որ կրթությունը նախևառաջ մրցունակ լինելու առաջին պայմանն է:
 
Երբ այս գիտակցությունն ունենան ուսանողները, այդ ժամանակ, վստահ եմ, կրթության որակի կտրուկ աճ և խնդիրների նվազում կունենանք»,-ընդգծել է նախարարը:
 
Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթ։ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն են ունենալու տեղում մշակել և ներկայացնել ծրագրեր մինչև 600 հազար դրամ բյուջեով։ 
 
Դրամաշնորհի պարտադիր պայմանն է, որպեսզի ծրագրերը լինեն համատեղ. կազմակերպվեն 1-ից ավելի կազմակերպույթունների միջոցով։ Հաղթող դրամաշնորհային ծրագրերը որոշվելու են քվեարկության միջոցով։ 
 
Քվեարկությանը մասնակցելու են ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունները։ «Հայացք ապագային-2014» էքսպոն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.