News

«Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է…»

Educational 2014-11-13

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 4 «ա»-ի աշակերտները կարևորեցին մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի դերն ու նշանակությունը հասարակական կյանքի կազմակերպման գործում:
«Աշխատանք և մասնագիտություն» դասի հիմնական նպատակներից էր ձևավորել հարգանք բոլոր մասնագիտությունների նկատմամբ, ցուցաբերել  լուրջ վերաբերմունք մասնագիտության ընտրությանը վաղ տարիքից և կարևորել դպրոցի, դպրոցում ստացած գիտելիքների անհրաժեշտությունը այդ կարևոր խնդրում:
 
Նրանք ներկայացրեցին տարբեր մասնագիտությունների դերը և գործառույթները առօրյայում, բոլոր մասնագետների անհարժեշտությունը մեր կյանքում, փորձեցին կերպարային առումով ներկայացնել տարբեր ոլորտների մասնագետների անձնային որակները:
 
Երեխաներն ընդգծեցին ազնվության, պարտաճանաչության, բարության, ճշտապահության ցանկալիությունը բոլոր մասնագիտությունների ընտրության հարցում: Նրանք գիտակցեցին, որ կարևոր են ու անհրաժեշտ նաև արհեստների ընտրությունը. առանց արհեստավորների անհնարին է պատկերացնել մեր հասարակական կյանքը:
 
Հետաքրքիր ու տրամաբանական էին երեխաների ընկալումները և մասնագիտական կողմնորոշումները՝ ինչու՞ է ցանկալի ու անհրաժեշտ, որ բժիշկը լինի ոչ միայն բարի ու հոգատար, այլև ազնիվ ու աշխատասեր, կամ դերձակն ու վարսահարդարը` բանիմաց ու պարտաճանաչ, իսկ վաճառողը` գրագետ ու խելացի:
 
Ցանկալի է, որ այս դասից հետո երեխան գիտակցի նաև, որ ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.