News

Տրվել է մեկնարկը «Կրթության գերազանցության ազգային ծրագրի»

Educational 2014-11-13

Տրվել է մեկնարկը «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների: Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության և «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ, միտված է ուշադրությունը բևեռելու և առավել կարևորելու ուսուցչի դերը և նշանակությունը:

«Մենք տալիս ենք բավական լուրջ և շատ կարևոր ծրագրի մեկնարկ: Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար: Ծրագիրը երկար քննարկումների է ենթարկվել, եղել են դիտողություններ, լրամշակումներ և այն, ինչ ներկայացվում է հանրությանը, ամենևին նախնական տարբերակը չէ:

Արդեն կարող ենք ասել, որ լիովին պատրաստ է հանրային քննարկմանը: Ծրագիրը մեծ նշանակություն ունի ինչպես մեր հանրապետության, այնպես էլ մեր երկրի միջազգային հեղինակության համար»,- ծրագրի մեկնարկին նշել է կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
 
Ծրագրի նախաձեռնողները նպատակ ունեն այնպես անել, որ ուսուցչի մասնագիտությունը դառնա գրավիչ: Աշխատանք է տարվելու երկու զուգահեռ ուղղություններով: Առաջինը վերապատրաստման և որակավորման ծրագիրն է, որն իրականցվում է Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: 
 
Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է Հայաստանի դպրոցներում ներդնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատ, պատրաստել որակավորված ուսուցիչներ: Այս երկրորդ ծրագիրն արվում է Քեմբրիջի համալսարանի հետ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.