News

Հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես Չեխիայում

Featured 2014-11-13

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Դանիել Հերմանի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պրահայում:
Այցի շրջանակում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
 
Կհստակեցվեն 2015 թ. Չեխիայում և Հայաստանում իրականացվող մշակութային միջոցառումները:
 
Այցի օրերին կբացվի նաև Չեխիայի 18 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, կկայանա ցուցահանդեսի ալբոմի շնորհանդեսը:
 
Հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նաև «Օրեր» ամսագրի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
  
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.