News

«Մեղու. Հայերենը բոլորի համար»

Educational 2014-11-12

ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո անցկացվող «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթը կայացավ նաև Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում:
Մասնակիցները ոգևորված էին, քանի որ հայոց լեզվից իմացությունն ստուգելուն միտված նմանատիպ մրցույթ անցկացվում էր առաջին անգամ:
 
Այդ հանգամանքով էր պայմանավորված նաև մեծ թվով աշակերտների մասնակցությունը մրցույթին, որն անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի սահմանած կարգով:
 
Մրցույթից հետո աշակերտներն ակտիվորեն քննարկում էին առաջադրանքներին իրենց տված պատասխանները:
 
Երեխաների ոգևորությունը խոսում էր այն մասին, որ մրցույթը նպաստեց աշակերտների՝ հայոց լեզվից ունեցած գիտելիքների զարգացմանը և նրանց հայեցի դաստիարակությանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.