News

«Խաղային և առօրյա խնդիրներ, նրանց լուծման հաշվեկանոնը» բաց դաս

Educational 2014-11-11

Նոյեմբերի 5-ին Գյումրու «Օյունջյան» հիմնական դպրոցի վեցերորդ դասարանում անցկացվեց «Խաղային և առօրյա խնդիրներ, նրանց լուծման հաշվեկանոնը» խորագրով բաց դաս մաթեմատիկա առարկայից: Երեխաներն անհամբեր սպասում էին դասին, որը կտար բազմաթիվ հետաքրքիր խաղ-խնդիրների լուծման հաշվեկանոնը:

Հանրամատչելի խաղերի և հետաքրքրաշարժ խնդիրների օրինակներով կարելի էր տեսնել, թե ինչպես է մոդելների միջոցով կատարվում դրանց ուսումնասիրությունը: 

Այդպիսի խնդիրների օրինակ էր լաբիրինթոսը, որը վերևից դիտելիս կարելի էր տեսնել բազմաթիվ պատերի շարքեր, որոնք կազմում են միջանցքների խաչուղիների, փակուղիների խորհրդավոր համախումբը:
 
Ունենալով բավիղի հատակագիծը, որը երկու նմուշից բաժանվեց աշակերտներին, հանձնարարվեց դուրս գալ բավիղից՝ գիտենալով խնդրի լուծման հաշվեկանոնը: Աշակերտները, ներկելով բավիղի բոլոր փակուղիները, հեշտությամբ գտան դուրս գալու ճանապարհները:
 
Երկրորդ հանձնարարությունը հետևյալն էր՝ բաժանվեց միտք արտահայտող և մտքով շարունակություն կազմող վեց նկար՝ 2 իշուկների մասին, որոնք պետք է ուտեին իրենցից հեռու դրված խոտը:
 
Նկարները պետք էր դասավորել այնպես, որ արդյունքն արտահայտեր իմաստ: Մի քանի քայլ կատարելով՝ աշակերտները հասան խնդրի լուծմանը: Նրանք այս աշխատանքով ապացուցեցին, որ միայն համերաշխ և միասնական լինելով կարելի է հասնել արդյունքի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.